Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկել է 2017-18թթ առաջնության 32-րդ տուրի «Դինամո» - «Շախտյոր» խաղին տեղի ունեցած միջադեպը։

Նշենք, որ կիեւցի երկրպագուները հրավառություն էին կազմակերպել Օլեգ Գուսեւին հրաժեշտ տալիս, իսկ հանդիպումից հետո մտել էին խաղադաշտ։

Ինչպես հայտնում է ՈՒՖՖ-ի կարգապահական կոմիտեի անդամ Արտյոմ Ֆրանկովը, «Դինամո» ակումբը տուգանվել է 500 հազար գրիվնյայով, իսկ թիմը նոր առաջնության մեկնարկային խաղը կանցկացնի առանց հանդիսականների։ Ի դեպ, դինամոյականներն անցած մրցաշրջանի առաջին խաղը նույնպես անցկացրել էին առանց հանդիսականների։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP