«Բարսելոնայի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, օգնեց իր թիմին հերթական   հոբելյանական ռեկորդային ցուցանիշը գրանցելու:

 

Նախօրեին կատալոնցիները Իսպանիայի պրիմերայի առաջնության 1-ին տուրում 3:0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել «Ալավեսի» նկատմամբ: Այդ խաղում տուգանայինից խփած գոլով հաշիվը բացել էր Լիոնել Մեսսին: Այս գնդակը «Բարսելոնայի» համար Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ խփած հովելյանական 6000-րդ գոլն էր:

 

Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնություններում 5000-րդ հոբելյանական գոլը 2009թ փետրվարի 1-ին իր հաշվին գրանցել էր հենց Մեսսին:

 

Հավելենք, որ արգենտինացին «Ալավեսի» հետ հանդիպման վերջում մրցակցի դարպասը ևս մեկ անգամ գրավեց՝ ձևակերպելով  դուբլ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP