Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավի Էրնանդեսը իր կարծիքը կիսեց այն մասին, թե ով կկարողանա հաղթել գալիք աշխարհի առաջնությունը։ Խավին գտնում է, որ իսպանացիները ստիպված կլինեն մրցակցել շատ ուժեղ հակառակորդների հետ։ 

«Մունդիալում հանդես եկող բոլոր թիմերն էլ շատ վտանգավոր են, և դաշտում հավասար պայքար կծավալվի։ Բոլոր թիմերն էլ մեծ ծավալի աշխատանք են կատարոմ և լավ են պատրաստված։ Այնպես որ ֆուտբոլիստների անհատական վարպետությունը որոշիչ գործոն կլինի։ Ինչ մնում է Իսպանիայի հավաքականին, ապա ինձ դուր է գալիս մեր թիմի կիսապաշտպանությունը։ Այստեղ մենք չափազանց շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունենք, և նրանցից ոմանք ստիպված եղան մնալ տանը», - մեջբերում է Խավիին Mundo Deportivo-ն:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP