Ուրուգվայի հավաքականը Ռուսաստանից հետո դարձավ երկրորդ թիմը, որը հաղթահարեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը:

 

Այսօր Օսկար Տաբարեսի սաները 2-րդ տուրի շրջանակում հանդիպեցին Սաուդյան Արաբիային եւ հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, որն անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից պարզապես գրավեց անպաշտպան դարպասը:

 

Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, պարզապես Սաուդյան Արաբիայի հավաքականը ելնելով խաղի ընթացքից, ավելի շատ էր փորձում գոլ խփել, քան՝ Ուրուգվայի ընտրանին:

 

Արդեն առաջին կեսում հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ուներ արաբ ֆուտբոլիստ Հատամ Բահբիրը, սակայն 26-րդ րոպեին նրա կատարած հուժկու հարվածը ուրուգվայցիների դարպասապահ Մուսլերան մի կերպ հետ մղեց, իսկ 29-րդ րոպեին արդեն նա հարմար դիրքից վրիպեց: Ուրուգվայի ընտրանին միայն մեկ ռեալ գոլային պահ ստեղեծց մնացած ժամանակահատվածում, սակայն 62-րդ րոպեին Կառլոս Սանչեսը հարմար դիրքից մի փոքր շեղ հարվածեց:

 

Ուրուգվայի ընտրանին չնայած երկրորդ անընդմեջ հաղթանակ տարավ եւ վաստակեց 6 միավոր, սակայն առայժմ առաջին տեղը զիջում է Ռուսաստանի ընտրանուն, որն ավելի շատ գոլ է խփել նախորդ երկու խաղերում՝ 8: Հունիսի 25-ին այս թիմերը իրար միջեւ կայանալիք խաղում կորոշեն խմբի հաղթողին


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP