«Լոռի» ՖԱ-ի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Հայտարարությունում գրված է.

«Հարգելի հայրենակիցներ

Տևական ժամանակ է, ինչ Աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում ոլորտներ, նույն թվում Ֆուտբոլը։ Աշխարհի Գրանդ ակումբներից մինչև Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում և դա փաստ է։

Տվյալ պարագայում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ՀՖՖ-ի երկարատև լռությունը ստիպում է խոսել այս մասին։

Կարծում եմ, որ ՀՖՖ-ն ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր և վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ, որը ստանձնեց մեր ազգային հավաքականը։ Հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։ Սրան գումարած Խինես Մելենդես, Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող։

Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը առաջարկում եմ.

Մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձ սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։

Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, Գործադիր կոմիտեն և առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»:


People in this conversation

Comments (1)

Rated 0.5 out of 5 based on 1 voters
This comment was minimized by the moderator on the site

Footballam ի ադմիններ, պատասխանատուներ դուք քոռ եք?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP