Այսօր՝ մարտի 21-ին ծննդյան 40 տարեդարձն է նշում ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր և լավագույն կերպարներից մեկը՝ Ռոնալդինյոն:

Բրազիլացին կրեատիվ խաղի, անկանխատեսելի գործողությունների իսկական վարպետ էր: Նա ստացել է «Կախարդ» մականունը:

Նա կարիերան սկսել է «Գրեմիոյում», այնուհետև տեղափոխվել է ՊՍԺ, որտեղից էլ «Բարսելոնա». կատալոնական թիմում ֆուտբոլիստի ասղտային ժամանակահատվածն էր: Կատալոնիայում 5 տարիներից հետո բրազիլացի կիսապաշտպանը տեղափոխվել է «Միլան», այնուգետև «Ֆլամենգո», «Աթլետիկո Մինեյրո» և մեքսիկական «Կերետարո», իսկ կարիերան ավարտել է 2015 թվականին «Ֆլումինենսեում»:

Ռոնալդինյոն Աշխարհի չեմպիոն է, Կոպա Ամերիկայի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի եռակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն: Ռոնին 2005 թվականին ստացել է Ոսկե գնդակը:

Հանճարեղ Կախարդի գեղեցիկ գործողությունները ներառող տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Հ. Գ. Ի դեպ, կեղծ անձնագիր կրելու համար Ռոնալդինյոն մարտի սկզբին հայտնվել է Պարագվայի բանտում. նրա համար սահմանված է 6 ամսվա ազատազրկում: Այսպիսով, լեգենդը 40-րդ տարեդարձը նշում է ճաղերի հետևում:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP