Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Աթլետիկոյին»: Լրացուցիչ ժամանակի վերջնարդյունքում «Լիվերպուլը» 2:3 հաշվով պարտություն կրեց:

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտությունից հետո անգլիական թիմը հիմնական ժամանակում հաղթեց նույն 1:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ է դարձել Ջիջի Վեյնալդումը:

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակսը խելահեղ էր: Նախ, մեկնարկից 4 րոպե անց Ֆիրմինոն առաջ մղեց տանտերերին: «Աթլետիկոն» արագորեն հետ բերեց կորցրածը. 97-րդ րոպեին Մարկոս Լյորենտեն խփեց «Աթլետիկոյի» առաջին գոլը, իսկ ավելացված առաջին րոպեին էլ իսպանացին նաև դուբլ ձևակերպեց՝ խաղի հաշիվը դարձնելով 2:2: Լրացուցիչ 2-րդ խաղակեսի ավելացված րոպեին Մորատան գոլ խփեց՝ հաղթանակ պարգևելով մադրիդյան թիմին:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այսպսով, Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ընդհանուր 4:2 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է գալիս ՉԼ-ի քառորդ եզրափակիչ, որի ուղեգիր մինչև այս վաստակել են «Ատալանտան», «Լայպցիգը» և ՊՍԺ-ն:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP