Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները, բացի մեկից, ավարտվեցին։ 

«Զալցբուրգ» - «Այնտրախտ» խաղը հետաձգվել է․ պատճառը փոթորիկն էր։ Ավստրիայում մոլեգնող քամիների ուժգնությունը հասել է 120 կմ/ժ-ի։

Գլխավոր անակնկալը մատուցեց «Օլիմպիակոսը»՝ հաղթահարելով «Արսենալի» արգելքը։ Առաջին խաղից հետո 0։1 հաշվով պարտությունից հետո, հունական ակումբը մրցակցի հարկի տակ հաղթեց նույն նվազագույն հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Արսենալը» Օբամեյանգի գոլի շնորհվ առջևեց հաշվի մեջ, սակայն վերջին րոպեին «Օլիմպիակոսը» խփեց դիմակայության հաղթական գոլը։

Ամենագոլառաջ հանդիպումը գրանցվել է «Բենֆիկայի» և «Շախտյորի» միջև՝ 3։3։

Ամենավստահ հաղթանակը տարել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Բրյուգեի» դարպասը։

Արդյունքներն այսպիսին են․ *մուգ նշված թիմերը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․

«Բրագա» - «Ռեյնջերս»՝ 0։1
«Բաշաքշեհիր»
 - «Սպորտինգ»՝ 4։1
«Բազել» - ԱՊՕԷԼ՝ 1։0
«Էսպանյոլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3։2․ տեսությունն՝ այստեղ
«Պորտու» - «Բայեր»՝ 1։3
«Գենտ» - «Ռոմա»՝ 1։1․ մանրամասները՝ այստեղ
ԼԱՍԿ - «ԱԶ Ալկմար»՝ 2։0
«Մալմո» - «Վոլֆսբուրգ»՝ 0։3
«Այաքս» - «Խետաֆե»՝ 2։1
«Արսենալ» - «Օլիմպիակոս»՝ 1։2․ տեսությունն՝ այստեղ
«Բենֆիկա» - «Շախտյոր» Դ․՝ 3։3
«Սելթիկ» - «Կոպենհագեն»՝ 1։3
«Ինտեր» - «Լյուդոգորեց»՝ 2։1
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրյուգե»՝ 5։0․ տեսությունն՝ այստեղ
«Սևիլիա» - «Կլուժ»՝ 0։0


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP