Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Ուեսթ Հեմին»: «Էնֆիլդում» կայացած խաղում տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով:

Խաղի 9-րդ րոպեին Վեյնալդումը բացել է հաշիվը, ընդամենը 3 րոպե անց Դիոպը խփել է պատասխան գոլը: 54-րդ րոպեին Ֆորնալսն առաջ է մղել արդեն «մրճահարներին»: 68-րդ րոպեին Սալահը հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Մանեն խփել է «Լիվերպուլի» հաղթական գոլը:

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 79 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնող «Մանչեսթեր Սիթիից» առաջ լինելով 22 միավոր:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP