MLS-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում «Ատլանտա Յունայթեդը» սեփական դաշտում ընդունեց «Պորտլենդ Թիմբերսին»:

Ատլանտայի «Մերսեդես Բենց» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Առաջին գոլը 39-րդ րոպեին խփեց Խոսեֆ Մարտինեսը: Երկրորդ կեսի սկզբում «Յունայթեդի» առավելությունը ամրապնդեց պաշտպան Ֆրանսուա Էսկոբարը:

Այդպիսով, 2014 թվականին հիմնադրված «Ատլանտա Յունայթեդն» առաջին անգամ հաղթեց ՄԼՍ-ի առաջնությունում և հռչակվեց չեմպիոն: Թիմի հարձակվող Մարտինեսը ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու՝ 39 խաղում խփելով 35 գոլ: Երկրորդ արդյունքը ցույց տվեց «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 22 գոլ 27 խաղում:

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP