«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն որոշել է հրաժարվել «Միլան» տեղափոխվելու գաղափարից: Այդ մասին հայտնում է շվեդական «Էքսպրես» հրատարակությունը:

Աղբյուրի համաձայն, 37-ամյա ֆուտբոլիստի ընտանիքը իրենց երջանիկ է զգում Լոս Անջելեսում և դեմ է Եվրոպա վերադառնալուն: Բացի այդ, ամերիկյան ակումբը շահագրգռված է շվեդ հարձակվողին պահելու հարցում և մտադիր է բարելավել նրա պայմանագրի պայմանները:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իբրահիմովիչը պատրաստվում է վեցամսյա պայմանագիր կնքել «Միլանի» հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ անվանի հարձակվողը ՄԼՍ-ի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Լոս Անջելեսի Գելաքսիի» հետ ավարտվում է 2019թ դեկտեմբերի 31-ին:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP