Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող, 2010թ աշխարհի չեմպիոն Դավիդ Վիլյան, նոր թիմ է փնտրում և մտադիր է շարունակել կարիերան:

Sport.es-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը չնայած պայմանագիր ունի ՄԼՍ-ում հանդես եկող «Նյու Յորք Սիթիի» հետ, բայց այն շուտով ավարտվում է և կողմերն առայժմ չեն քննարկել այն երկարաձգելու հարցը: Այդ իսկ պատճառով, 36-ամյա Վիլյան, ով դեռևս բավականին ուժ ունի բարձր մակարդակով խաղալու համար, ակտիվորեն նոր թիմ է փնտրում:

Նշենք, որ ՄԼՍ-ի փլեյ-օֆֆում ֆուտբոլիստի թիմը դուրս էր մնացել 1/4 եզրափակիչ փուլից, որտեղ չէր կարողացել հաղթահարել «Ատլանտայի» արգելքը (0:1, 1:3):

Հիշեցնենք, որ Դավիդ Վիլյան «Նյու Յորք Սիթի» է տեղափոխվել 2014 թվականին, և թիմի կազմում անցկացրած 126 խաղերում դարձել է 80 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP