«Լոս Անջելես Գելեքսին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում այսօր 2:3 հաշվով զիջեց «Հյուսթոն- Դինամոյին»:

«Գելեքսիին», որի կազմում հանդես է գալիս շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, այդ խաղում հարկավոր էր անպայման հաղթանակ տանել, որպեսի շարունակեր պայքարը:

Ուշագրավն այն է, որ լոսանջելեսյան թիմն արդեն 30-րդ րոպեին նորվեգացի 29-ամյա հարձակվող Օլա Կամարայի դուբլի շնորհիվ 2:0 հաղթում էր, սակայն մնացած ժամանակում 3 գնդակ ընդունեց իր դարպասում ու ձեռքից բաց թողեց ոչ միայն հաղթանակը, այլև փլեյ-օֆֆի ուղեգիրը:

Նկատենք, որ «Գելեքսիի» 37-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս առաջնությունում մասնակցած 27 խաղում 22 գոլ է հեղինակել ու մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում «Ատլանտա Յունայթեդի» 25-ամյա վենեսուելացի հարձակվող Յոզեֆ Մարտինեսից (31 գոլ) հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP