Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՈւՖՖ Կառավարման եւ կարգապահական կոմիտեի նիստ, որի ընթացքում որոշումներ կայացվեցին որոշ ֆուտբոլիստների և թիմի մարզիչների, Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կայքը:

12-րդ տուրում «Շախտյոր» - «Դեսնա» հանդիպմանը ագրեսիվ վարքի համար երեք խաղերից հեռացվել է «հանքափորների»-ի խաղացող Օլարենվաժու Կայոդը: Նույն պատիժը ստացել է Կիևի «Դինամոի» խաղացող Տամաշ Կադարը` «Վորսկլա» - «Դինամո» խաղում անկարգ վարքի համար:

ՈւՊԼ-ի 11-րդ տուրի «Շախտյոր» - «Զարյա» հանդիպմանը իրար ձեռք սեղմելու պարտադիր ընթացակարգը չկատարելու համար երկու թիմերի գլխավոր մարզիչները` Պաուլո Ֆոնսեկան եւ Յուրի Վերնիդուբը, ի պատիժ ստացել են տուգանք. յուրաքանչյուրը 5000-ական գրիվնյայի չափով (որը համարժեք է 176 ԱՄՆ դոլարի):


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP