Մինչ եվրոպական հանդիսատեսը դիտում է Ազգերի լիգայի շրջանակներում իրենց սիրելի հավաքականների խաղերը, Ուկրաինայի թիմերը ժամանակ չեն կորցնում և լրացնում են այդ ընդմիջումը փորձախաղերով:

Անցյալ շաբաթ «Արսենալ-Կիև»-ը մրցեց Ուկրաինայի հսկաների «Շախտյորի» և «Դինամոյի» հետ: Երեկ Բուչայում Դոնեցկի «Օլիմպիկ»-ը խաղացել է Ուկրաինայի Առաջին լիգայի ներկայացուցիչ «Օբոլոն-Բրովար»-ի դեմ: Վյաչեսլավ Շևչուկի սաները կարողացան հաղթել թիմի նորեկ Վիտալի Բալաշովի կրկնակի գոլերի շնորհիվ (53-րդ և 58-րդ րոպեներ): Երկու գոլերն էլ խփվեցին 11 մետրանոցից:

Հիշեցնենք, որ միջազգային մրցափուլի ընդմիջումի ժամանակ առաջին փորձախաղում Դոնեցկի թիմը պարտվել էր Վրաստանի «Կոլխեթի» թիմին (0:1):

Հաջորդ խաղն ՈւՊԼ-ի շրջանակներում «Օլիմպիկ»-ը կանցկացնի Օդեսայի «Չեռնոմորեց»-ի հետ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP