ԱՄՆ-ի MLS-ի առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրն» արտագնա խաղում մրցեց «Դի Սի Յունայթեդի» հետ, որի կազմում ելույթ է ունենում Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին:

 Հենց վերջինս  էլ դարձավ հանդիպման հերոսն, ու իր դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևեց «Դի Սի Յունայթեդին»:

Հանդիպմանն իր նոր թիմի՝ «Չիկագո Ֆայրի» կազմում հանդես եկավ նաև մասնակցելու հրավիրված 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա ասպարեզ մտավ 72-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ, փոխարինելով 30-ամյա սերբ հարձակվող Նեմանյա Նիկոլիչին:

Տեղին է նշել, որ 51-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Չիկագո Ֆայրի» 23-ամյա կանադացի կիսապաշտպան Ռահիմ Էդվարդսը: Ռունին 11 րոպե անց վերականգնեց հաշվի հավասարությունը: Անգլիայի ֆուտբոլի աստղը 81-րդ րոպեին 11 մետրանոցից կատարած անվրեպ  հարվածով առաջ մղեց իր թիմին, որն էլ 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևեց «Դի Սի Յունայթեդին»:

Նկատենք, որ Ռունին MLS -ի առաջնության մասնակցած 16 հանդիպումներում 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է  դարձել:  90+4-րդ րոպեին Մովսիսյանի թիմակից, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան   Շվայնշտայգերը դեղին քարտ է ստացել: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նա «Չիկագո Ֆայրի» կազմում 2-րդ հանդիպումն անցկացրեց, որոնց ընթացքում խաղադաշտում է եղել 28 րոպե:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP