Հայաստանի հավաքականի 31-ամյա  հարձակավող Յուրա Մովսիսյանն այսօր MLS-ի 29-րդ տուրում նորամուտն է նշել ամերիկյան իր նոր թիմում՝ «Չիկագո Ֆայրում»:

Նա չորս ամսյա խաղադադարից հետո, որը կապված էր վնասվածքի հետ, այսօր «Նյու Ինգլենդ Ռեվալուշնի» հետ խաղում (2:2) փոխարինման է մտել 80-րդ րոպեին։ Նա փոխարինել է 19-ամյա կիսապաշտպան, ամերիկացի Ջորջ Միխայլովիչին:

Վելկո Պաունովիչի թիմը 28 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը: Մովսիսյանի թիմի հաջորդ մրցակիցը «Նյու-Յորք Սիթին» է, որի հետ հանդիպելու են սեպտեմբերի 27-ին:

Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ահա այսպես է արտահայտվել իր առաջին տպավորությունների մասին Մովսիսյանը. «Ամբողջ շաբաթ մարզվել եմ թիմի հետ։ Ինձ գնալով ավելի լավ եմ զգում։ Իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի, սակայն մարզավիճակ հավաքելու լավագույն եղանակը թիմի հետ ամբողջական մարզումներն են։ Ինձ հիանալի եմ զգում։ Հարմարվում եմ թիմին և ֆուտբոլիստներին, մթնոլորտին, բայց ամեն ինչ դրական է։ Ես հավատում եմ, այս թիմն ունի կարողություն և տաղանդ առաջ գնալու համար»։

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP