«Էվերտոնի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Սոսիեդադի», «Վեսթ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ, 55-ամյա շոտլանդացի  մասնագետ Դևիդ Մոյեսը պատրաստ է մարզչական կարիերան շարունակելու ԱՄՆ-ում:

«Ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի հավաքականի մարզիչը, եթե համապատասխանեմ այդ պաշտոնին: Սա հսկայական ներուժ ունեցող աշխարհի ֆուտբոլային խոշորագույն ազգերից է: Նրանց լիգան գնալով զարգանում է ու շուտով MLS-ի առաջնությունում հանդես կգա Դևիդ Բեքհեմի թիմը, ու նաև Նեշվիլ քաղաքի ակումբը: Եթե ինձ հաջողվի  գլխավորել այդ երկրի ընտրանին, ապա շատ հետաքրքրիր կլինի», - Մոյեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է անգլիական «Վեսթ Հեմ» ակումբը, որտեղից Մոյեսին աշխատանքից ազատել են 2018թ մայիսին:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP